00:00:00

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

20:13, 28 փետրվար 2018

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի հետևողական ջանքերը միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունեց ցեղասպանությունների և մադկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը: Նախարար Նալբանդյանը հանձնակատար ալ-Հուսեյնին ներկայացրեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձևը։ Հանդիպման օրակարգում էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը և դրանից բխող կառավարման խորհրդարանական համակարգին անցումը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատաությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործըթանցը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։ Հանդիպմանը անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում իրավիճակին և դրա հետևանքով առաջացած փախստականների հոսքերին։ Այս առումով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դրական համարեց փաստականներին ընդունելու և ինտեգրման ծրագեր իրականացնելու Հայաստանի փորձը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31