00:00:00

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

10:08, 26 հոկտեմբեր 2020

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Այսօր առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Ավելի ուշ նշել էր, որ հրադադարի հերթական խախտռումը գրանցվել է ժամը 09.10-ին, երբ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր