00:00:00

Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները

09:04, 26 հոկտեմբեր 2020

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները: Համապատասխան հայտարարությունը Շամպայնը հրապարակել է թվիթերյան իր էջում: «Ես զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը (Լեռնային Ղարաբաղում) և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին»,- գրել է Շամպայնը: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությամբ անցած բանակցությունները պետք է մոտ ժամանակներս հանգեցնեն հրադադարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր