00:00:00

Իսպանիայում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ կորոնավիրուսի համավարակի պատճառով

23:23, 25 հոկտեմբեր 2020

Իսպանիայի կառավարությունը սահմանել է բարձր պատրաստվածության ռեժիմ, խնդրում է խորհրդարանին երկարաձգել դրա տեւողությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 9-ը, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Կառավարության արտակարգ նիստը տեղի է ունեցել կիրակի: «Մենք սահմանում ենք բարձր պատրաստվածության ռեժիմ, քանի որ դա ամենաարդյունավետ միջոցն է կանգնեցնել վարակման կորը»,-հայտարարել է Սանչեսը քաղաքացիներին ուղղված ուղերձում: Ռեժիմը նախատեսում է տեղաշարժի սահմանափակում, ըստ էության, պարետային ժամ: «Արգելվում է մարդկանց տեղաշարժման ազատությունը 23.00-06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ տարածքում: Թույլատրվում է տեղաշարժվել միայն հիմնավոր պատճառներով, օրինակ, դեղորայք ձեռքբերելու, աշխատանքային պարտավորությունները կառարելու, բնակության վայր վերադառնալու կամ տարեցներին կամ անչափահասներին խնամելու համար»,-հայտարարել է Սանչեսը: Ինքնավար շրջանների ղեկավարությունը կարող է չեղարկել ժամանակային սահմանափակումները: Այդ որոշումը տարածվում է երկրի ամբողջ տարածքում, բացի Կանարյան կղզիներից: Ինքնավար շրջանների իշխանությունները հնարավորություն կունենան որոշումներ կայացնել իրենց տարածքները մեկուսացնելու մասին՝ ամբողջովին կամ առանձին շրջանների կտրվածքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր