00:00:00

Սերժ Սարգսյանը դրժո՞ւմ է իր խոստումը. Միհրան Պողոսյանը նման բան չի տեսել

20:02, 28 փետրվար 2018

«Հարցն ակտուալ էր, հարցը բարձրացված էր, և ՀՀԿ խմբակցությունը որոշում կայացրեց ընդունել այդ քննարկումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ խոսելով «մարտի մեկի» հարցի քննարկումը խորհրդարանում թույլ տալու իշխանական որոշման մասին: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե ինքը վարչապետ չի դառնալու, և հարցին, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը  իր խոստումը դրժո՞ւմ է, պատգամավորն արձագանքեց. «Չեմ տեսել, որ նախագահն իր խոստումը դրժի, ինչ վերաբերում է ապագային, կտեսնենք, իսկ հայտարարության մասով՝ ինքն իր կարծիքն է հայտնել, իր ցանկությունը: Բոլորս կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Ես էլ եմ կարծում, որ ինքն անփոխարինելի է, որպես «Հանրապետական» կուսակցության նախագահ ինքն անփոխարինելի է»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30