00:00:00

Մանվել Գրիգորյանը գիշերն Արցախից ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստան․ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

14:12, 21 հոկտեմբեր 2020

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Այս մասին հայտնում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ՝ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը: Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: Հրամանատարին շուտափույթ առողջության վերականգնում և վերադարձ Արցախ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր