00:00:00

Ռուսաստանն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործումը. Մարուքյան

13:41, 21 հոկտեմբեր 2020

Իմ ակնկալիքն այն է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը եւ մարդասիրական զինադադարը կայանան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կրկին Մոսկվա մեկնելուն: «Ռուսաստանի Դաշնությունն այստեղ ունի պոզիտիվ պատրականություն՝ պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը»,- ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս պետք է Ռուսաստանի Դաշնությունը պարտադրի հրադադար, Մարուքյանն ասաց. «Ես պարտադրելու մեջ տեսնում եմ նաեւ ուժ կիրառելը, որովհետեւ ուժ կիրառելու իրավական բոլոր հիմքերը կան։ Խոսքը գնում է հակատեռորիստական որեւէ գործողությանը, տեռորիստներին հարվածելը համարվումէ  լեգիտիմ թիրախ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր