00:00:00

Մեր երթերը լինելու են այնքան ժամանակ, մինչև «մարտի 1»-ի մեղավորները, ներողություն խնդրեն. Զուրաբյան

19:34, 28 փետրվար 2018

«2008 թ-ի մարտի 1-ին երկրի, ազգի հոգեբանությանը ծանր «տրավմա» տարավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ նաև դա բերեց այսքան մեծ թվով արտագաղթի ալիքին: ««Մարտի 1»-ի դատը շատ սկզբունքային է: Մեր երթերը լինելու են այնքան ժամանակ, մինչև «մարտի 1»-ի մեղավորները, կազմակերպիչները ներողություն չխնդրեն ժողովրդից: Կարող են ներողություն խնդրել ոչ միայն կատարող, այլև հաջորդ իշխանությունները, իսկ կազմակերպիչները պետք է կանչվեն պատասխանատվության: Միգուցե ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց գալու է այդ օրը: Մինչև արդարադատություն չլինի, մենք լիարժեք, ազատատենչ ազգ չենք լինելու, ինչքան էլ որ ժամանակ պահանջվի, մենք գնալու ենք, հակառակ դեպքում  կմնանք նույն խեղճ ու կրակ ազգը, որը դարձանք «մարտի 1»-ից հետո»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ վաղը ՀԱԿ-ը հերթական երթն է անցկացնում: Հարցին,թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է, թե ոչ, Զուրաբյանը չասաց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր