00:00:00

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվում է

19:06, 28 փետրվար 2018

Կոտայքի մարզում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուված շինությունն ապամոնտաժվում է: Այսօր՝ փետրվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ շինության ապամոնտաժումը սկսվել է փետրվարի 27-ի երեկոյան եւ այսօր մինչեւ օրվա վերջ այն կավարտվի: NEWS.am-ի հետ զրույցում տարածքի սեփականատեր Ծովինար Համբարձումյանը նշել էր, շինությունը չի մտնում «Քարերի սիմֆոնիայի» տարածքում եւ ինքը կարող է այդ վայրում շինարարություն կատարել. «Դա տուրիստական կանգառ է ընդամենը, որ տուրիստները գան, կանգնեն նայեն «Քարերի սիմֆոնիային», դա սրճարան կամ խորովածանոց չի լինելու։ Զբոսաշրջիկները 30-40 րոպե ժամանակի դիմաց 100-200 դրամ գումար են տալու եւ ուտելու են իրենց բերած ուտելիքը։ Շվաքարանը թող տարբերեն խորոված ուտելու տեղից։ Ես հիմա պայքարում եմ, որ այդ տարածքը չվաճառվի, որ զբոսաշրջիկները կանգնելու տեղ ունենան,  մեր ընտանիքի սեփականությունն է դա 30 տարի եղել եւ սիմֆոնիայի տարածքի հետ բացարձակ կապ չունի, ոչ մի կանոն չեմ խախտել, ոչ մի գետի հուն չեմ փոխել, օրինական  է ամեն ինչ եղել»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր