
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե պատգամավորները հարցեր չեն ներկայացրել գրավոր կարգով, հետեւաբար հարցեր չեն լինելու։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ հանձնաժողովում քննարկել են օրինագիծը, խնդրեց նախագիծն ընդունել ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ։
Միայն «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն է նշել, թե չարժեր արգելքը դնել ապրիլի 1-ից, պետք էր սպասել ԵԱՏՄ-ում բոլոր սահմանափակումների ընդունմանը, նոր անցնել արգելքին։ Այսպիսով, ըստ պատգամավորի, հարված է հասցվում բնակչությանը՝ արգելելով գնել մատճելի եւ թարմ մեքենաները։ Օրինագծի քվեարկությունը կիրականացվի ավելի ուշ։