00:00:00

Վահան Բադասյանը գիտակցության է եկել. Աշոտ Կուրղինյան

12:27, 12 հոկտեմբեր 2020

Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանն գիտակցության է եկել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Կուրղինյանի խոսքով՝ Բադասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն արդեն կոնտակտի է մտնում, ինքնուրույն սնվում է, ռեակցիաներ տալիս: «Չի բացառվում, որ մի քանի օրից տեղափոխվի ընդհանուր նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասաց նա: Նշենք, որ Վահան Բադասյանը Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում էր ստացել: Նա նախ վիրահատվել է Արցախում, այնուհետև «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում եւ կրկին վիրահատվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր