00:00:00

Լիբանանում կփակեն գիշերային ակումբներն ու բարերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

00:25, 12 հոկտեմբեր 2020

Կիրակի Լիբանանը հայտարարել է, որ կփակի գիշերային ակումբներն ու բարերը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում, որի հետեւանքով երկրում զոհվել է ավելի քան 450 մարդ, հաղորդում է Reuters-ը: Երկրի ներքին գործերի նախարարությունը փակել է գիշերային ակումբներն ու բարերը, եւ սահմանել կարանտին 169 գյուղերում եւ շրջաններում: Բացի այդ սահմանվել է պարետային ժամ, որը կգործի 01:00-06:00-ն: Հաղորդվում է նաեւ ուղեւորությունների ժամանակ պարտադիր դիմակ կրելու մասին: 6 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 558 դեպք, 455 պացիենտ մահացել է COVID-19-ի հետեւանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր