00:00:00

Ադրբեջանի ԶՈւ-ի մոտ են գտնվում հայ զինծառայողների մարմինները. Արտակ Բեգլարյան

21:40, 11 հոկտեմբեր 2020

Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Արդեն բաց եւ փակ բազամաթիվ աղբյուրներից տեղեկություն ունենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները եւ որոշ ապացույցներ կան, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական  կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, ձեզ կներկայացնենք դրանք: Ինչու եմ այս պահին ես բարձրաձայնում, քանի միջազգային հանրության պատասխանատվությունն է նաեւ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնեն, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգություններն ու վայրագությունները: եւ եթե արձանագրվեն նմանատիպ դեպքեր պատիժ սահմանվի միջազգային հանրության կողմից»,-ասաց նա: ՄԻՊ-ը ողջունելի համարեց, որ մարմինների փոխանակման համաձայնություն, կա չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր