00:00:00

Առաջնագծում զոհվել է ՖԱՖ անդամ Արիս Ստեփանյանը

16:15, 11 հոկտեմբեր 2020

Արցախյան առաջնագծում զոհվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանը: Նա կամավոր էր մեկնել Արցախ: Այս մասին հաղորդում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը։ Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց մեր Ֆաֆական ընկեր Արիս Ստեփանյանը: Նա առաջին իսկ օրը արձագանքեց հայրենի սահմանների պաշտպանության կոչին և որպես կամավոր մեկնեց Արցախ: Անսահման եռանդը, աշխատասիրությունն ու միայն դրականն են նկարագրում ամենաջիգյարով ֆաֆականին: Փառքդ հավե՜րժ, եղբա՜յր, դասվեցիր սուրբ հողի հերոսների շարքին և հավերժացար մեր սրտերում: Պատիվ ունենք մարզադաշտում ու դրանից դուրս իրար հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար», - գրում է ՖԱՖ-ը ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր