00:00:00

Ադրբեջանական ռազմական ագրեսիան որեւէ արդարացում չունի. Արցախի նախագահը հանդիպել է բուժանձնակազմերի հետ

15:30, 11 հոկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ եւ հանդիպել բուժանձնակազմերի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել պատերազմական այս ծանր պայմաններում նրանց իրականացրած մասնագիտական աշխատանքը՝ նշելով, որ այս օրերին նրանց ցուցաբերած նվիրումն արժանի է միայն մեծարանքի: Նախագահ Հարությունյանը հատուկ երախտագիտություն է հայտնել նաեւ Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան որեւէ արդարացում չունի, եւ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր