00:00:00

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով վնասվել են շենք- շինություններ

01:26, 11 հոկտեմբեր 2020

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծել է Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկը: Այս մասին հայտնեցին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Ժամը 23:18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկին։ Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր