00:00:00

Մոսկվայի փոխքաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

01:20, 11 հոկտեմբեր 2020

Մոսկվայի փոխքաղաքապետ, քաղաքի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Մաքսիմ Լիկսուտովը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել: Այս մասին շաբաթ օրը, հոկտեմբերի 10-ին, հաղորդվել է մայրաքաղաքի տրանսպորտի վարչության Telegram-ալիքում, հաղորդում է «Իզվեստիան»: «Մաքսիմ Լիկսուտովի կորոնավիրուսի թեստը դրական է եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել է ինքը՝ պաշտոնյան, որի խոսքերն է մեջբերվում հաղորդագրության մեջ, նա իրեն լավ է զգում: «Բարեբախտաբար, գրեթե ոչ մի ախտանիշ չկա, բացառությամբ գրիպի, թոքերը նույնպես մաքուր են, հուսով եմ, որ չեմ վատանա: Առայժմ տնից կաշխատեմ»,- ասել է Լիկսուտովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր