00:00:00

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

23:22, 10 հոկտեմբեր 2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ արագ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունները, որոնց մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: Նա իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա միջնորդական ջանքերի համար»,- ասել է Դյուժարիկը: Նա հավելել է, որ Գուտերեշը ողջունում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին: Ըստ նրա, ինչպես նախկինում, անհրաժեշտ է խրախուսել հակամարտության կողմերին՝ իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր