00:00:00

Կորոնավիրուսից մահացած բոլոր 6 անձինք կանայք են. ամենաերիտասարդը 55 տարեկան է

11:35, 10 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր