00:00:00

Լազարյան ակումբը Արցախի բնակչությանն աջակցելու համար հանգանակություն է նախաձեռնել. առաջին խոշոր նվիրատվությունը կատարել է Սամվել Կարապետյանը

09:56, 10 հոկտեմբեր 2020

Լազարյան ակումբը Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով հանգանակություն է նախաձեռնել, հայտնել է ակումբի ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Բոլոր ոչ անտարբեր մարդկանց կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը՝ ով որքանով կկարողանա: Հավաքվելիք միջոցները տնօրինելու իրավունք է տրվում կոմիտեին, որի կազմում են Լեռնային Ղարաբաղի նախագահները»- նշվում է Լազարևան ակումբի տարածած հայտարարության մեջ: Առաջին խոշոր նվիրատվությունը կատարել է ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ 1.5 միլիոն ռուբլու չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր