00:00:00

Եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին

21:20, 09 հոկտեմբեր 2020

Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երեւան։ Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր