00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որպես խոսնակ հրավիրվել է մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի առաջին կոնգրեսին

21:00, 09 հոկտեմբեր 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԶԲ հետագա գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանում իրականացվող բանկի նախաձեռնություններին, ինչպես նաև կարևորում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությունը: Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, փոխվարչապետին հրավիրել է որպես խոսնակ մասնակցելու ԵԶԲ կողմից կազմակերպված ս.թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք Եվրասիական առաջին կոնգրեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր