00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին եւ ներկայացրել շփման գծում տիրող վիճակը

18:40, 09 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր