00:00:00

ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի հակամարտությունը Ղարաբաղում` հաշվի առնելով ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

17:04, 09 հոկտեմբեր 2020

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման արդյունքները: Այս մասին ուրբաթ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը: «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները, կարծես, բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Սպասենք հանդիպման արդյունքներին եւ երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր