00:00:00

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների համար

16:11, 09 հոկտեմբեր 2020

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին: «Flight Radar» ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի արտգործնախարարի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների նպատակով: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը խորհրդակցություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր