00:00:00

Բելառուսը նշել է ԵՏՄ-ում գազի միասնական շուկային անցնելու առաջին փուլն ավարտելու ժամկետները

16:05, 09 հոկտեմբեր 2020

Մեթոդական հիմքի ստեղծումը ԵՏՄ-ում գազի միասնական շուկայի ձեւավորման առաջին փուլն է։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ «Այդ ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեն 2020 թվականի վերջին։ Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում ներկայացվելու է Միության անդամ երկրների ղեկավարներին»,- պարզաբանեց Բելառուսի վարչապետը։ Նա հավելեց, որ այնուհետեւ սկսվելուն են երկրորդ փուլին անցնելու աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր