00:00:00

Զոհվել է ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար կամավորական Վահագն Բուդուրյանը

01:06, 09 հոկտեմբեր 2020

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է կամավոր մեկնած, Երևանի թիվ 155 դպրոցի ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար ՎԱՀԱԳՆ ԲՈՒԴՈՒՐՅԱՆԸ: Վահագնը 24 տարեկան էր, աշխատում էր ՏՏ ոլորտում, նաև իր գիտելիքներն էր փոխանցում Արմաթի սաներին և մեծ նպատակներ ուներ նպաստելու Հայաստանը առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Վստահ ենք, որ ինչպես Վահագնի սաները, այնպես էլ Արմաթի ողջ համայնքը ջանք չի խնայի Վահագնի երազանքը իրականություն դարձնելու: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ողջ համայնքը իր խորը ցավակցությունն է հայտնում Վահագնի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Մեր գաղափարակցի ու գործընկերոջ հիշատակը վառ կմնա»,- հայտնում է ԱՐՄԱԹ լաբորատորիայի ֆեյսբուքյան էջը: Վահագն Բուդուրյանի  թաղման արարողությունը տեղի կուենա հոկտեմբերի 09-ին ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր