00:00:00

Ռուսաստանն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

19:51, 08 հոկտեմբեր 2020

Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում հնարավոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին ամենշաբաթյա ասուլիսում: Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: «Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, որոնց թվում մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր