00:00:00

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել վարձկանների և ահաբեկիչների մուտքը Ղարաբաղ

17:29, 08 հոկտեմբեր 2020

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների` ԼՂՀ հակամարտության գոտի մուտք գործելու փորձերը,- ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ «25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ Պետությունների Համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և չենք կարող, և չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը ... Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, այդ թվում կանխելով հակամարտության տարածք ներթափանցելու վարձկանների եւ ահաբեկիչների ցանկացած փորձ », - գլխավոր դատախազի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր