00:00:00

Խնդրում եմ ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

17:23, 08 հոկտեմբեր 2020

Նախօրեին Արցախում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խնդրել է ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. Հարգելի՛ հայրենակիցներ, Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր