00:00:00

Օրեցօր ավելացող կորոնավիրուսի դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել․ hայտարարություն

17:37, 08 հոկտեմբեր 2020

Այս օրհասկան պահին խիստ կարեւոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ, Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սեւեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, եւ այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել եւ չթուլանալ: Այս օրհասկան պահին խիստ կարեւոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը եւ, ցավոք սրտի, խլում կյանքեր: Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարեւոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետեւողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ եւ ամուր կպահի մեր թիկունքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր