00:00:00

Արցախում վիրավորված դերասան Վահագն Սամվելյանին արթնացրել են արհեստական կոմայից

16:54, 08 հոկտեմբեր 2020

Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում էր ստացել Արցախում: Նա արհեստական կոմայի մեջ էր, մեզ հետ զրույցում դերասանի ընկերներից մեկը՝ Գրիգոր Խոջայանը, ասաց, որ Վահագնին արհեստական կոմայից արթնացրել են: «Երկու օր առաջ սկսել են արթնացնել արհեստական կոմայից: Երբ տեսել են, որ օրգանիզմը լավ աշխատում է, արդեն հանգիստ արթնացրել են: Վիճակն օրեցօր բարելավվում է, բայց ժամանակ է պետք` վերականգնվելու համար: Իր մոտ մտնել ոչ ոքի չեն թողնում դեռ, միայն մայրիկն է կարողացել տեսնել Վահագնին»,-ասաց նա: Հավելենք, որ 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող է, երկու ամիս է, ինչ զորակոչվել է բանակ: Նա վիրավորում է ստացել սեպտեմբերի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր