00:00:00

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Վանեցյանը` Քյարամյանի մասին

16:42, 08 հոկտեմբեր 2020

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը, հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։ «Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։ Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր