00:00:00

«Լուսավոր Հայաստան». COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով պատերազմի պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ

13:23, 08 հոկտեմբեր 2020

Այո, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, սակայն կորոնավիրուսով վարակվածների թիվն այնքան արագ է աճում, որ եթե նման տեմպով շարունակենք, ապա հետագայում լուրջ խնդիրներ կունենանք: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա իշխանություններին կոչ արեց պայքարել կորոնավիրուսի դեմ եւ նվազեցնել վարակվածների թիվը: «Դա պետք է անել հանուն մեր զինվորների»,-ընդգծեց քաղաքական գործիչը: Նա հիշեցրեց, որ ներկայումս հիվանդանոցները պետք է առանձնահատուկ ուշադրություն հատկացնեն զինծառայողներին, հատկապես նրանց, ովքեր մարտերի ժամանակ ծանր վնասվածքներ են ստացել: «Հիվանդանոցները գերծանրաբեռնված են քաղաքացիներով, որոնք վարակվել են կորոնավիրուսով, եւ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեր առողջապահական համակարգի համար»,-զգուշացրեց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր