00:00:00

Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է. նա իրեն արդեն լավ է զգում

18:35, 07 հոկտեմբեր 2020 Առողջություն

Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: «Խոսել եմ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում»,- գրել է Ծատրյանը և հավելել, որ Մեղրիում իրավիճակը հանգիստ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր