00:00:00

Կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում սեփական խմբակցության անդամի ստորագրությունը. Շարմազանով

18:13, 28 փետրվար 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում սեփական խմբակցության անդամի ստորագրությունը: «Բոլոր խմբակցությունների պատգամավորները հանձնաժողովի կազմում ներառված են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կեղծիքներ են եղել։ «Եթե «Ելք» խմբակցության ղեկավարն ավելի շատ է վստահում մեր լրատվամիջոցներին, քան իր խմբակցության գործընկերներին, դա իրենց խնդիրն է։ Ես այստեղ ասելու բան չունեմ, ուրեմն իրենք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած», -նշեց նա՝ անդրադառնալով բաց քվեարկություն անցկացնելու առաջարկին։ Դիտարկմանը, թե «Ելք»-ը պնդում է, որ իրենց ձայները դիտմամբ են կեղծվել՝ իրենց շարքերում պառակտում մտցնելու համար, Շարմազանովն արձագանքեց. «Սիրելիս, ես էլ կարող եմ շատ բան ասել»։ Նա նաև նկատեց, որ Փաշինյանը հանձնաժողովի անդամ չի և չի կարող ասել՝ ինչպես է ամեն ինչ եղել։ «Չի կարելի պատգամավորներին վիրավորել։ Արձանագրությունը նրա համար է, որպեսզի պատգամավորները ստորագրեն ու ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր պատգամավորներն առանց բացառության ստորագրել են, ու պետք չի քո կուսակցության կամ դիմացինի անդամին վատ դրության մեջ դնել», - նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր