00:00:00

«Ելք»-ը պահանջում է ԲԴԽ անդամների ընտրությունների վերաբերյալ քրեական գործ հարուցել

17:48, 28 փետրվար 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել «Ելք»-ի պատգամավորների քվեաթերթիկները։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվերակությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։ Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է՝ «Ելք»-ից 4 պատգամավոր կողմ է քվեարկել, Փաշինյանը նշեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա հանդես գա, հիմնավորի իր ասածները»։ Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենն արվում է «Ելք»-ի մեջ պառակտում մտցնելու համար։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31