00:00:00

Հիշեցում. Ադրբեջանը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին եւ Արցախի հետ որեւէ կապ չունի

00:33, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռամզական հաջողություններին զուգահեռ չափազանց կարեւոր է քաղաքական եւ տեղեկատվական դաշտերում գործունեության ակտիվացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: «Միջազգային հանրությանը պետք է հստակ հասցնել, որ մենք պայքարում ենք ոչ թե պարզապես տարածքի, այլ մեր Հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար: Դա տարբեր արժեհամակարգերի պատերազմ է: Կարեւոր է աշխարհին հասցնել եւ ցույց տալ ճշմարտությունն այն մասին, որ Արցախը ոչ մի կապ չունի Թուրքիայի, առավել եւս՝ Ադրբեջանի հետ, որը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին»,-ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ մարդիկ այսօր ապրում են նկուղներում, չեն կարողանում հանգիստ քնել իրենց տներում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը թիրախավորել են խաղաղ բնակչությանը: «Թուրքիան չարիք է դարձել տարածաշրջանում, եւ դա ուղղված է ոչ միայն հայերի դեմ: Դա պանթյուրքիզմի ծրագրի իրականացում է, որը Անկարան նույնիսկ չի թաքցնում: Միջազգային հանրությունն այդ գործողություններին պատշաճ կերպով չի արձագանքում: Էսկալացիայի հանդեպ աշխարհի հետաքրքրությունն աճել է, քանի որ հարցը գլոբալ բնույթ է կրում, եւ միջազգային հանրության պասիվ մասնակցությունը կարող է նպաստել ամբողջ տարածաշրջանում պատերազմի ծավալմանը: Կոչերից բացի կոնկրետ քայլեր են անհրաժեշտ»,-եզրափակեց Բալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր