00:00:00

Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան

19:24, 30 սեպտեմբեր 2020

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ՝ ՏՈՍՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր