00:00:00

Նոր Զովքը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

19:06, 30 սեպտեմբեր 2020

Զանգվածային լրատվության միջոցներ հարգելի ներկայացուցիչներ, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ընդգծենք նաև, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք: #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր