00:00:00

Փաշինյան. Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»

17:26, 30 սեպտեմբեր 2020

Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Sputnik Արմենիա»-ի խնդրանքով մեկնաբանելով ընդդիմախոսների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են այսպես կոչված «սորոսական կադրերի» նշանակումից հանրապետության որոշ առանցքային պաշտոններին: «Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան կան «փաշինյանականներ»: Բոլորին խնդրում եմ դա հաշվի առնել»,- ասել է նա ռուս լրագրողների հետ Երեւանում կայացած հանդիպմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի բացասական բան տեղի չի ունեցել. «Չկա որեւէ նրբերանգ», որը չկար 4.5 կամ 7 տարի առաջ: «Բայց ցանկացած երկրների հետ հարաբերությունները դինամիկ զարգանում: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ես ասել եմ, որ մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է»,- շեշտել է նա: Վարչապետը համոզված է, որ կողմերը գնում են այդ ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր