00:00:00

Հայփոստով հնարավոր կլինի անվճար ծանրոցներ ուղարկել զինված ուժերին

18:29, 30 սեպտեմբեր 2020

Հայփոստը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հնարավորություն է ստեղծվել անվճար ծանրոց ուղարկել ՀՀ զինված ուժերին: «Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը. անձնական հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, խոզանակ օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- հայտնում է Հայփոստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր