00:00:00

Ադրբեջանի գործողությունների հետեւանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել. կան վիրավորներ

15:22, 30 սեպտեմբեր 2020

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը։  Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում ունի 4 զոհ։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։ Արցախի Պաշտպանության բանակը մինչեւ այսօր խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը խոցել էր հայկական ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք, օդաչուն, հերոսաբար զոհվել է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հակառակորդի կողմից  հրետանակոծվել են ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերը, որի հետեւանքով հայկական կողմն ունի քաղաքացիական մեկ զոհ։ նույն օրը հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն խոցել էր քաղաքացիական մեկ ավտոբուս, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Նշենք, որ այսօր էլ Արցախի շրջանի ողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Ըստ ՊՆ-ի՝ ամենածանր մարտերն այս պահին ընթանում են Հյուսիսային հատվածներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր