00:00:00

Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախկին նախագահների հետ. «Ողջունեցինք Արայիկ Հարությունյանի քայլը»

14:34, 30 սեպտեմբեր 2020

Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը. միաձայն ողջունեցինք ԱՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։ Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր