00:00:00

Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

12:20, 30 սեպտեմբեր 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի: Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր