00:00:00

«Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն

12:10, 30 սեպտեմբեր 2020

Սահմանին իրավիճակն անփոփոխ է, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Վերջին օրինակով՝ երեք ԱԹՍ-ներ մեկ կետում խոցվել են հայկական սահմանին հասնելու ժամանակ: «Տեսանք, գնացինք դիրք. տեսա, կրակեցի էլի»,-ասաց ԱԹՍ խոցած զինվորներից մեկը: Կրակոցից հետո  զինծառայողներն արձագանքում են՝ «կպավ, կպավ, ընկավ»: Նրանցից մեկի խոսքով՝ տրամադրված են ավելի առաջ գնալու, հետ գնալու ճանապարհ չկա: Նշենք, որ տասը րոպեում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք, տղաները գործել են ներդաշնակ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր