00:00:00

Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստորաբաժանումներ. Վահրամ Պողոսյան

10:36, 30 սեպտեմբեր 2020

Արդեն երրորդ օրն է, որ Արցախի եւ Հայաստանի սահմանների երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նրա խոսքով, ամբողջ գիշեր շփման գծի ողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են ընթացել, մասնավորապես ակտիվ են եղել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղությունները: «Մեր միջազգային լրատվամիջոցներին ներկայացնեմ, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը: Արդեն 27-ի գիշերը ՊԲ-ն կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, որոնք առայսօր պահպանվում են: ՊԲ-ն կարողանում է կասեցնել բոլոր հարձակողական գործողությունները, որոնք իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակլցությամբ: Երեկ արդեն Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, որ պատրաստ են ավելի ուղիղ մասնակցություն ունենալու: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստորաբաժանումներ եւ դրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություններ ունենալ: Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են: Այս պահին Ադրբեջանի բանակն ունի զինտեխնիկայի եւ զինվորական ուժի շատ մեծ կորուստներ»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր