00:00:00

«Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք. Աստված պահապան»․ Սեդա Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել ռազմաճակատ մեկնող հայերին

09:44, 30 սեպտեմբեր 2020

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում քաջալերել է ռազմաճակատ մեկնող հայերին։ «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները միանում են։ Բարոյական ոգին բարձր է։ Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք և թող Աստված պահապան լինի նրանց»,- գրել է Սեդա Ազնավուրը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր