00:00:00

Ովքե՞ր զորահավաքային զորակոչի ենթակա չեն

00:57, 30 սեպտեմբեր 2020

«Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է քաղաքացիների զորահավաքային զորակոչը։ 1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից: 2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը` 1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. 3) ունի չորս և ավելի երեխա. 4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: Հավելենք, որ այժմ Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր