00:00:00

Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզում թիրախավորել է Վարդենիս քաղաքը, Մեծ Մասրիկը և ևս մեկ գյուղ. Արծրուն Հովհաննիսյան

17:28, 29 սեպտեմբեր 2020

Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդինիս քաղաքի հատվածում քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին հարվածներ է հասցրել, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս պահին Վարդենիսից բացի Մեծ Մասրիկ գյուղի և մեկ այլ գյուղում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման մասին տեղեկություններ ունենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ են տանում, ամփոփում տվյալները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր